Նորություններ
Մարտունու թիվ 4 մանկապարտեզի թիմը հաղթող ճանաչվեց ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլում
30.05.2018

Մայիսի 30-ին Գավառի մարզադպրոցի դահլիճում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը, որն էլ ի հայտ բերեց հանրապետական փուլի միակ մասնակցին՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզի թիմին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին 39 նախադպրոցական հաստատություն, որտեղ հաղթել էին Սեւան քաղաքի ,,Գալիք,, և ,,Հեքիաթ,,, Մարտունի քաղաքի թիվ 4, Վարդենիս քաղաքի թիվ 2, Ճամբարակ քաղաքի թիվ 3 Նորատուսի թիվ 1 և թիվ 2 և Վերին Գետաշենի մանկապարտեզների թիմերը: Նշված թիմերն էլ մրցույթի մարզային փուլում պետք է վիճարկեին հանրապետական փուլի միակ ուղեգիրը: Հաղթողը որոշվում էր հինգ վարժությունների ընդհանուր միավորների արդյունքներով: Համառ եւ անզիջում պայքարում Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի թիմը անհասանելի դարձավ մյուս մրցակիցների նկատմամբ՝ ձեռք բերելով հունիսին կայանալիք հանրապետական ստուգատեսին մասնակցելու ուղեգիր: