Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ
28.05.2018

Հարգելի հայրենակիցներ
Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջման սպառնալիքի ներքո, իր մեջ համախմբվելու, պայքարելու և հաղթելու ուժ գտավ՝ ահեղ գոյամարտերում պարտության մատնելով Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակներին: Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում ձեռք բերված պատմական հաղթանակների արդյունքում էլ ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի մեկդարյա հոբելյանը նշելու պատիվն այսօր վերապահված է ապրողներիս:
Շնորհավորում եմ բոլորիս պատմական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության օրվա և մեկդարյա հոբելյանի առթիվ, ցանկանում խաղաղ ու արարչագործ հայրենիք, երջանկություն ու բարօրություն:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան