Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին
24.05.2018

Սիրելի շրջանավարտներ
Շուտով դուք հրաժեշտ կտաք ձեր հարազատ կրթօջախներին, որտեղ անցկացրել եք ձեր կյանքի թանկ ու կարևորագույն տարիները, ձեռք բերել դաստիարակություն ու գիտելիքներ: Այնուհետ դուք կքայլեք կյանքի նոր ճամփաներով, կհասնեք ձեր երազած բարձունքներին, բայց միշտ կառաջնորդվեք այն լույսով ու հոգեկերտվածքով, որ ձեզանից յուրաքանչյուրին տվել է դպրոցը:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան, անկրկնելի օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք, անսպառ հաջողություններ և բարի երթ կյանքի հաջորդ հանգրվաններում:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան