Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի մարզային առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին

24.05.2018

2018 թվականի շախմատի մարզային առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլի մրցումներն անցկացվեցին Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Վարդենիկ և Սարուխան համայնքներում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում: Առաջին փուլի հաղթողները մայիսի 12-ին
մասնակցեցին մարզային փուլի մրցումներին, որը անցկացվեց Գավառի շախմատի տանը: Մասնակիցների թիվը երեսունն էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, շվեյցարական մրցակարգով՝ յոթ մրցափուլով: Մարզային առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Ծավալվեց հետաքրքիր և
անզիջում պայքար, որի արդյունքում առաջին մրցանակային տեղը գրավեց ճամբարակցի Գարիկ Մարտիրոսյանը: Երկրորդ հորիզոնականում էր սևանցի Արմեն Վարդանյանը: Երրորդ տեղում էր ճամբարակցի Ռաֆայել Բաբայանը: Թիմային հաշվարկով լավագույնն էր Ճամբարակի թիմը, որին հանձնվեց փոխանցիկ գավաթ, իսկ մրցանակային տեղեր գրաված շախմատիստներն արժանացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերի և հուշանվերների: Մարզային առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը գրաված
շախմատիստները կմասնակցեն շախմատի մեծահասակների
հանրապետական մրցումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11