Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի հաղթողները

24.05.2018

Գեղարքունիքի մարզպետարանում 2018 թվականի մայիսի 11-ին անցկացվել էին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի մրցույթները, որտեղ մարզային հանձնաժողովի կողմից որոշվել էին հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած հաղթողները: ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգի մրցույթին մասնակցել էին Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Աշխեն Սարգսյանը, Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուուցչուհի Վարդուհի Խաչատրյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը և Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Ալվարդ Ավանիսյանը: Այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուուցչուհի Վարդուհի Խաչատրյանը, իսկ մնացած մասնակից ուսուցիչները պարգեւատրվել էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհակալագրերով, որոնք մայիսի 24-ին հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,,Տարվա լավագույն տնօրեն,, անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգում՝ Սևան քաղաքի թիվ 3 ,,Հեքիաթ,, մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Մարտիրոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30