Նորություններ
Համապետական 4-րդ շաբաթօրյակի ընթացքը Գեղարքունիքի մարզում
14.04.2018
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական 4-րդ շաբաթօրյակի շրջանականերում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի որոշմամբ ստեղծված մարզային մշտական հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ ապրիլի 14-ին մարզի ողջ տարածքում իրականացվել են սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբավայրերի փակման աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից մարզի տարածքում գործող պետական և մասնավոր բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին և հասարակական կազմակերպություններին նախօրոք ուղարկվել են հատուկ շրջաբերականներ՝ մաքրման աշխատանքներն իրենց տարածքներում և նախատեսված վայրերում կանոնավոր կազմակերպելու և իրականացնելու նպատակով: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանի տեղեկացմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբավայրերի փակման գործընթացին: <<Նախորոք մեր կողմից քարտեզագրվել են մաքրման ենթակա բոլոր տարածքները և փակման ենթակա աղբավայրերը: Շաբաթօրյակին մասնակցել են 10597 մարդ և 258 միավոր տեխնիկա>> - իր խոսքում նշել է նա: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի տվյալներով, ապրիլի 14-ին կայացած շաբաթօրյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում մաքրվել են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները, բոլոր այն վայրերը, որտեղ թե տեսանելի, թե աչքից հեռու աղբ կա կուտակված: Շաբաթօրյակին մասնակցել են հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ճանապարհաշինարարներ, անհատ քաղաքացիներ: Կուտակված աղբը բեռնվել ու տեղափոխվել է մոտակա աղբավայրեր, որտեղ և իրականացվել են աղբաթաղման աշխատանքներ: Նույն աղբյուրի տեղեկացմամբ մարզում ապօրինի գործող 9 աղբավայրերից և աղբակույտերից փակվել է 8-ը, որոնք գտնվում են՝ Գավառում, Ծաղկաշենում, Վարդենիսում, Սոթքում, Լուսակունքում, Ծովինարում և Գեղամավանում:
Սանիտարական մաքրման աշխատանքները մարզի համայնքներում վերահսկվել են մարզպետի տեղակալների,մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցների կողմից: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի նախագահի հավաստմամբ մարզում կանաչապատման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն նաև մարզի տարածքում նախատեսված այլ շաբաթօրյակների ընթացքում: