Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում շաբաթօրյակի ընթացքին հետևել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը

14.04.2018

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվող համապետական չորրորդ շաբաթօրյակի ընթացքին հետեւելու նպատակով Գեղարքունիքի մարզ այցելեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Դավիթ Լոքյանը շրջայց կատարեց Սեւան քաղաքում, ՙՍեւան ազգային պարկի՚ տարածքում, հանրային լողափերում, որտեղ դիտարկեց սանմաքրման, բարեկարգման եւ ծառատնկման աշխատանքները: Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարը դրվատանքի խոսքեր հնչեցրեց Սեւան քաղաքի մաքուր ու բարեկարգ վիճակի մասին: ՙԵս ուզում եմ, որ Սեւան քաղաքի մաքուր ու բարեկարգ վիճակը օրինակ ծառայի նաեւ մյուս համայնքների համար: Մենք Սեւանին ոչինչ չենք տվել, բացի վերջերս սուբվենցիոն կարգով հաստատված ծրագրից, որը ներդրվում է քաղաքի փողոցի ասֆալտապատման համար, սակայն համայնքն իր բյուջետային միջոցներով փողոցներ է կառուցում, վերանորոգում, ասֆալտապատում, լուսավորվածության ցանց անցկացնում, ծառեր տնկում: Ես շրջեցի ամբողջ քաղաքով մեկ ու համոզվեցի, որ Սեւանը մաքրվում ու բարեկարգվում է ամեն օր՚,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Իր հերթին ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ գոհ է Մարտունու եւ Գավառի տարածքներում իրականացվող համապետական շաբաթօրյակի ընթացքից: ՙԱնձամբ եղել եմ այդ տարածքների համայնքներում, հետեւել շաբաթօրյակին: Չնայած անձրեւոտ ու ցուրտ եղանակին՝ ուսուցիչները, աշակերտները, բժիշկներն ու բուժքույրերը, տարբեր այլ կազմակերպությունների աշխատակիցները մեկ մարդու նման զբաղված էին սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներով: Համոզված եմ, որ շուտով կգա մի ժամանակ, երբ մենք այլեւս համապետական շաբաթօրյակների կազմակերպման կարիք չենք ունենա, երբ մեր երկրի մաքրությունը կդառնա բոլորիս ամենօրյա պարտքն ու գործը՚,-նշեց Վարազդատ Կարապետյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59