Նորություններ
Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին
12.04.2018

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ
Ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Մարզում այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում բոլոր համայնքային, մարզային կազմակերպություններին, կրթական, առողջապահական հաստատություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, մասնավոր ընկերություններին՝ ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի Գեղարքունիքի մարզային հանձնաժողովին, հեռախոս՝ 093-63-62-47:
Գեղարքունիքի մարզպետարան