Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին

09.04.2018

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ապրիլի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վերաբերում էր ապրիլի 14-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Այն վարեց ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի անդամները ըստ ոլորտների ստացան հանձարարականներ՝ ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հանձնարարվեց ՝ համապետական շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավել մարզի կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկներին, համայնքային նշանակության ձեռնարկություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումներին, հասարակական կազմակերպություններին, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններին, մասնավոր կառույցներին:
,,Մենք այս պահից պետք է հստակեցնենք, թե քանի մարդ և քանի միավոր տեխնիկա ենք ներգրավելու համապետական շաբաթօրյակում, քանի աղբավայր ենք փակելու, պետք է նախօրոք քարտեզագրվեն այն տարածքները, որոնք ենթակա են մաքրման: Շաբաթօրյակին պետք է մասնակցեն մարզում գործող պետական և մասնավոր բոլոր կազմակերպությունները: Խնդիրը հստակ է՝ կենցաղային աղբի թափոններից մաքրել բնակավայրերի փողոցները, միջպետական, մարզային ու հանրապետական նշանակության ճանապարհների եզրերը, անտառային տարածքները կամ հանդամասերը, գետերի, գետակների, առուների հուները, պատմական հուշարձաններին հարող տարածքները: Համապետական շաբաթօրյակի աշխատանքները լայնորեն պետք է լուսաբանվեն տեղական ու հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով,,-ներկայացրեց մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրին առաջարկություններ՝ իրենց ոլորտներում առկա անելիքներն ավելի արդյունավետորեն կազմակերպելու և իրականացնելու համար:
Հանձնաժողովի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը զեկուցեց, որ շաբաթօրյակի ընթացքում կամ դրան հաջորդող օրերին պետք է փակվեն ապօրինի գործող 9 աղբավայրերը , որոնցից 3-ը գտնվում են Գավառ քաղաքի, մնացածները՝ Վարդենիս, Ակունք, Ծովինար, Լուսակունք, Ծաղկունք համայնքներում և Սոթք բնակավայրում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59