Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կանգնեցվեց Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը

08.04.2018

Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ վեր խոյացավ 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանի հիշատակը: 2016թվականի ապրիլի 1-ին Ադամը Ջաբրայիլի Լելե Թեփե բարձունքում հերոսաբար մարտնչել է իր յոթ հոգանոց խմբով՝ թշնամուն հասցնելով զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է ռազմական գործողությունների ժամանակ՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը անձնվիրաբար կատարելիս:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության <<Մարտական ծառայություն>> մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Հայաստանի Հանրապետության <<Արիության>> մեդալով:
Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, նախկին զինվորական, Սահակյանների ընտանիքի մտերիմ, բարերար Գրիգոր Մադաթյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով: Խաչի բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 8-ին , որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հերոսի ծնողներն ու հարազատները, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, զինվորականներ, ԵԿՄ անդամներ, հյուրեր: Խաչը օրհնվեց և օծվեց հոգևոր արարողությամբ, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, ելույթ ունեցողները հնչեցրին մեծարման ու հիշատակի խոսքեր, որոնք ուղեկցվեցին գրական- երաժշտական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36