Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
07.04.2018

Սիրելի մայրեր, քույրեր եւ դուստրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում ծաղկառատ գարուններ, խաղաղ ու երջանիկ կյանք:
Գարունն առավել գեղեցիկ ու տրամադրող է դառնում ձեր ներկայությամբ, այն սիրով, նվիրումով ու հոգատարությամբ, որով դուք շրջապատում եք ձեր զավակներին ու մերձավորներին: Դուք եք հայ ընտանիքի ծնողն ու սնողը, երջանկություն պարգեւողը, ազգի հարատեւությունն ապահովողը:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում ծաղկառատ գարուններ, խաղաղ ու երջանիկ կյանք:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան