Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցան ցուցադրական շտաբային մարզումներ

31.03.2018

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին ցուցադրական շտաբային մարզումներ: Մարզումների անցկացման պլանը հետապնդում էր երկու նպատակ. առաջինը կատարելագործել համապատասխան ղեկավար մարմինների և կառավարման կետի աշխատանքային խմբերի համագործակցության մակարդակը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին հաղորդել տեսական գիտելիքներ և փորձ՝ շտաբային մարզումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ: Մինչ ցուցադրական մարզումների մեկնարկը՝ ներկաներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ, մարզումների ղեկավար Կարեն Բոթոյանը: Անցկացվող շտաբային ցուցադրական մարզումներին մասնակցում էին ավելի քան 70 պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր հետևեցին մարզումների ողջ ընթացքին:
,,Աշխատանքային խմբերի ղեկավարները տիրապետում էին իրենց գործառույթներին, համապատասխան բացվածքներով կատարեցին համապատասխան վերլուծություններ և ներկայացրին Հանրապետության ընտրանուն, որը կոչվում էր զորահավաքային մարմին: Ես կարծում եմ, որ իրոք ուսանելի էր,, -իր խոսքում նշեց Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը: ,,ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները, մարզը պատրաստականության բարձր աստիճանի փոխադրելու,, -նշեց ՀՀ ՊՆ փոխգնդապետ Գարիկ Մուշեղյանը: ,,Մարզպետի անունից ուզում եմ իմ գնահատականը տալ մեր աշխատանքային խմբերին. ունակ,, - միջոցառումը եզրափակեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59