Նորություններ
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում
31.03.2018

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Գեղամասար և Վարդենիս խոշորացված համայնքներում աշխատանքային այց կատարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ ՀՀ ՏԿ եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Շողակաթ համայնքում նախարարի մասնակցությամբ քննարկվեցին տեղական բյուջեի 2017 թվականի կատարողական արդյունքները, պետության կողմից սուբվենցիոն կարգով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները համայնքի կազմ մտնող բնակավայրերում: Առաջնահերթ համարվեց Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը: Քննարկվեց նաև համայնքի բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հեռանկարային զարգացման ծրագրերի ներդրման շուրջ արվեցին մի շարք առաջարկություններ: Գեղամասար համայնքում ունեցած քննարկման ընթացքում առաջնահերթ համարվեց համայնքի կազմ մտած 9 բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգումը: Տեղում հարց բարձրացվեց նաև ճանապարհների բարեկարգման, ոռոգվող հողատեսքերի ավելացման, սոցիալ-տնտեսական այլ հարցերի շուրջ: Նախարարը համայնքի ղեկավարի և ավագանու հետ քննարկեց սուբվենցիոն կարգով իրականացվող զարգացման ծրագրերի առաջնահերթությունները, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, տեղական բյուջեի 2017 թվականի կատարողական արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Նման բնույթի հարցեր քննարկվեցին նաև Վարդենիս համայնքում: