Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններին տրամադրվում է պետության կողմից սուբսիդավորված սերմացուներ

28.03.2018

Գեղարքունիքի մարզի համանքների տնտեսություններին արդեն բաշխվում է պետության կողմից սուբսիդավորված ցորենի, գարու, կորնգանի, ոլոռի, սիսեռի, հնդկացորենի, եգիպտացորենի եւ առվույտի սերմացուները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի համայնքների տնտեսություններից սուբսիդավորված սերմացուներ ստանալու համար ներկայացվել է 63 տոննա գարնանացան ցորենի, 202 տոննա գարնանացան գարու, 3,4 տոննա հնդկացորենի, 4 տոննա ոլոռի, 1,5 տոննա սիսեռի, 1,5 տոննա եգիպտացորենի, 3,5 տոննա առվույտի եւ 40,4 տոննա կորնգանի բարձրորակ սերմացու:ՙԱրդեն բաշխվել է սերմացուների առաջին խմբաքանակները տնտեսություններին Նորատուս, Վարդաձոր, Գավառ, Կարճաղբյուր, Նորակերտ, Զովաբեր, Ծաղկաշեն համայնքներում: Բաշխվել է 4 տոննա գարնանացան ցորենի, 26,3 տոննա գարնանացան գարու եւ 1,2 տոննա կորնգանի սերմացու: Գարնանացան ցորենի սերմացուն տնտեսություններին վաճառվում է՝ կիլոգրամը 150, գարին՝ 130, հնդկացորենը՝ 500, ոլոռը՝ 300, եգիպտացորենը՝ 350, սիսեռը՝ 500, առվույտը՝ 1500, կորնգանը՝ 370 դրամով: Մնացած խմբաքանակները կբաշխվեն առաջիկա օրերի ընթացքում: Ամենայն հավանականությամբ, այս տարի գարնանացանը շուտ կմեկնարկի: Կարծում եմ, որ տնտեսությունները ժամանակին կկատարեն եւ կավարտեն գարնանացանը՚,-ներկայացրեց վարչության պետը:
Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում մարտի 25-ից արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55