Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում

27.03.2018

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ մարզի ղեկավարը քննարկեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, սեփական եկամուտների հավաքագրմանը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Ճամբարակ քաղաքի և նրա կազմում ընդգրկված բնակավայրերի զարգացման հեռանկարային ծրագրերի ներդրման մասին: Մարզպետ Կարեն Բոթոյանը քաղաքապետարանում կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 55 քաղաքացիներ: Սոցիալ-տնտեսական , կոմունալ-կենցաղային, բնակարանների հիմնանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման, պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու և անձնական բնույթի այլ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին 15 քաղաքացիներ: Դիմումների զգալի մասին  Կարեն Բոթոյանը պատասխան տվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին   պատասխաններ կտրվեն  օրենքով սահմանված ժամկետում: Գեղարքունիքի մարզպետը դրամական օգնություն հատկացրեց ընդունելությանը մասնակցած 51 քաղաքացու:  Կարեն Բոթոյանը ֆինանսական աջակցություն տրամադրեց նաև 4 տնտեսությունների, որոնց ոչխարներին  գայլերը հոշոտել էին մեկ շաբաթ առաջ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11