Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում գնահատվել են քամիների պատճառած վնասների նախնական չափերը

27.03.2018


Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում գնահատել է 2018 թվականի մարտի 23-24-ին գրանցված ուժեղ քամիների պատճառած վնասների հնարավոր եւ նախնական չափերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, մարտի 23-24-ին գրանցված քամիները որոշակի վնասներ են պատճառել Երասնոս, Վարդաձոր, Ծովինար, Վաղաշեն, Զովաբեր, Ծովագյուղ, Գեղամավան, Դդմաշեն, Նորաբակ, Լճավան, Մեծ Մասրիկ, Կարճաղբյուր, Ծովակ, Նորակերտ, Մարտունի, Աղբերք, Շողակաթ, Ձորավանք գյուղերի, Գավառ եւ Վարդենիս քաղաքների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շենք -շինություններին: Քամուց վնասվել են՝ առանձնատան տանիք եւ ավտոմեքենա՝ Վարդաձորում, դպրոցների տանքիներ՝ Ծովինարում եւ Կարճաղբյուրում, օժանդակ շինություններ եւ աձանձնատան տանիքներ՝ Երանոսում, Վաղաշենում, Զովաբերում, Ծովագյուղում, Գեղամավանում, Դդմաշենում, Լճավանում, Մեծ Մասրիկում, Ծովակում, Նորակերտում, Ձորավանքում: Անասնագոմերի տանիքներ են վնասվել Մարտունի, Աղբերք, Շողակաթ, Նորաբակ, գյուղերում: Գավառ քաղաքում վնասվել է բազմաբնակարան մեկ շենքի տանիք, Վարդենիս քաղաքում՝ ջերմոցային տնտեսություն: Նախնական հաշվարկներով՝ մարզի տնտեսություններին պատճառվել է շուրջ 11 միլիոն 847 հազար դրամի վնաս:ՙ Տեղերում աշխատել են մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հանձնաժողովները: Գնահատվել են վնասների հնարավոր եւ նախնական չափերը: Վնասների փոխհատուցման եւ բնական աղետի հետեւանքների վերացման նպատակով Գեղարքունիքի մարզպետը գրությամբ դիմելու է ՀՀ կառավարություն ՚ -ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59