Նորություններ
,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրենը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի հետ
22.03.2018

Ամենացրտաշունչ պայմաններում անգամ Գեղարքունիքի մարզում հնարավոր է արևային էներգիա ստանալ, քանզի մարզն ամենաարևայինն է: Օգտագործելով այդ ռեսուրսը՝,,Շտիգեն,, կազմակերպությունն արդեն 7 տարի է, ինչ մարզում իրականացնում է ,,Արևային համայնք,, ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ և արևային էներգիայի համակարգեր: Ըստ մասնագետների հաշվարկների՝ մարզի տնտեսությունների կողմից տարեցտարի ավելանում է արևային ջրատաքացուցիչների տեղադրման պահանջարկը:,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հավաստմամբ տեղադրվող սարքավորման գինը 440 հազար դրամ է՝ շուկայական արժեքից համեմատաբար էժան: Կազմակերպության տնօրենը իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ մարտի 21-ին զրույց ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Խոսվեց մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների և հնարավորությունների մասին: Առաջիկայում ,,Շտիգենը,, արևային ջրատաքացուցիչներ կտեղադրի նաև Գավառում, Գանձակում, Վարդենիկում և Մարտունիում: