Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված հարցեր

19.03.2018

Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին մարզի առողջապահական բոլոր հաստատությունների տնօրենները եւ օպերատորները: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Առողջապահական գերակա ծրագրերից մեկի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ծրագիրը մանրամասնորեն ներկայացրին ՀՀ առողջապահության նախարարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը եւ ՀՀ ԱՆ տեսչական մարմնի հյուսիսարեւելյան տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Խաչատրյանը: Մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններն ակտիվ հարցադրումներ ներկայացրին էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հնարավոր խոչընդոտների շուրջ՝ բանախոսի կողմից ստանալով սպառիչ պատասխաններ: Խոսվեց համակարգի ներդրման հետ կապված առաջիկա հրատապ անելիքների եւ առաջին քայլերի մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներին:
<<Մեր մարզում արդեն դեղատները, կապված դեղորայքի տրամադրման դեղատոմսային նոր կարգի կիրարկման հետ, արդեն դեղատոմսով են բաց թողնում հակաբիոտիկ եւ հորմոնալ դեղերը: Գործընթացը սկսվել է առանց խնդիրների: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ցանկով նախատեսված մյուս դեղորայքների տեսակները Գեղարքունիքում դեղատոմսով բաց կթողնվեն այս տարվա ընթացքում, օրենքով սահմանված ժամկետներում: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը եւս կիրականացվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում>>,-ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28