Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահին

13.03.2018

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  այցելեցին  Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը: Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հանդիպմանը մասնակցում  էր  նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :
Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելեց, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմանը և առկա համագործակցությունների խորացմանը: Զրույցի  ընթացքում Կարեն Բոթոյանը ներկայացրեց  նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական անվտանգության հարցերի վրա:
Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը շնորհակալություն հայտնեց  մարզպետ Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և կարևորեց երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։  Կողմերը քննարկեցին  նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ստացավ  Մոլդովայի պատվիրակության ներկայացուցիչների հրավերն իրենց երկիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39