Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ
07.03.2018

Հարգարժան մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր
Դուք ամենօրյա քնքշությամբ ու հմայքով եք լցնում մեր շրջապատը: Ձեզանով է շեն ու կանգուն մեր հայրենիքը: Ձեր դաստիարակություն շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք հայրենիքի սահմաններն ամուր պահող զինվորներ: Դուք ամենայն նվիրումով հոգսերի բեռ եք կրում ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ ի շահ մեր հայրենիքի զորացման, համազգային նպատակների իրականացման, խաղաղ ու լուսավոր ապագայի:
Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում ծաղկառատ ու արեւոտ գարուններ, ընտանեկան ջերմություն, ամենայն սեր ու բարիք:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան