Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

05.03.2018

Գավառ քաղաքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախաձեռնությամբ շուքով նշվեց Հայաստանի եւ Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ,մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵԿՄ Գավառի, Սեւանի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունների երկրապահներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը: Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց եւ հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված հայորդիների հոգիներին խաղաղություն մաղթեց Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ապա Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց շքերթ ՀՀ ՊՆ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԻՆ եւ ԵԿՄ մարզային ստորաբաժանումների մասնակցությամբ: ,,Ես ուզում եմ շնորհավորել ողջ հայ ազգին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Նա այն հայորդիներից էր, ով իր արժանի ներդրումը ունեցավ Հայոց բանակի կազմավորման փառապանծ գործում: Մենք բոլորս ենք պարտավոր կանգնել մեր բանակի կողքին, օգնել ու աջակցել, որպեսզի այն դառնա ավելի ամուր ու հզոր: Այդ դեպքում միայն մենք կունենանք այն բանակը, որի մասին երազել ենք, որի համար արյուն է թափվել և որի համար մինչև այսօր պատերազմում ենք,, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը: Ցուցադրական վարժություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջանների պատանի երկրապահները: Վերջիններիս կատարումներով հնչեցին նաև հայրենասիրական երգեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36