Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել պատանիների շախմատի մարզային առաջնությունը

05.03.2018

Մարտի 3-ին Երանոս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի մինչեւ 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների շախմատի 2018 թվականի մարզային առաջնությունը, որին մասնակցել են 79 պատանի շախմատիստներ և որը նվիրված էր Հայսատանի Առաջին Հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարեդարձերին:Մրցաշարին մանակցել են Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերի պատանի շախմատիստները: Մրցաշարի մասնակիցներին ողջունել ապա խաղի ընթացքին հետևել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը: Յուրաքանչյուր թիմ ներկայացրել էր 11 մասնակից եւ 1 մրցավար.մինչեւ 10 տարեկանները ներկայացել են 4, մինչեւ 12 տարեկանները՝ 3,մինչեւ 14 եւ 16 տարեկանները՝ 2-ական մասնակիցներով: Մինչեւ 10 եւ 12 տարեկանների խմբերում մրցաշարն անցկացվել է շվեյցարական, մինչեւ 14 եւ 16 տարիքային խմբերում՝ շրջանաձեւ մրցակարգով: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրվել է 15 րոպե ժամանակ՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարի արդյունքներով՝ մինչեւ 10 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Գավառի շախմատի ակադեմիայի սան Մհեր Գայրանյանը, երկրորդ տեղը՝ Սեւանի շախմատի ակադեմիայի սան Վաչե Խալաֆյանը եւ երրորդ տեղը՝ Գավառի շախմատի ակադեմիայի սան Վահագն Ռուբինյանը:Մինչեւ 12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է գավառցի Տիգրան Գայրանյանը, երկրորդ տեղը՝ սեւանցի Աշոտ Մարտիրոսյանը, երրորդ տեղը՝ վարդենիկցի Վահե Կարեյանը: Մինչեւ 14 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է գավառցի Վարդան Սարգսյանը, երկրորդ տեղը՝ վարդենիսցի Վիգեն Խաչատրյանը, երրորդ տեղը՝ մարտունեցի Սպարտակ Ղազարյանը: Մինչեւ 16 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է վարդենիկցի Արսեն Զիրոյանը, երկրոդ տեղը՝ վարդենիկցի Տիգրան Զիրոյանը, երրորդ տեղը՝ մարտունեցի Վահե Մկրտչյանը:
Մրցանակային տեղ գրաված շախմատիստները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի պատվոգրերով եւ մեդալներով, Երանոսի գյուղապետարանի կողմից՝ հուշանվերներով: Մինչեւ 10 եւ 12 տարեկանների խմբերում հանրապետական փուլի կիսաեզրափակիչ մրցումներին մասնակցելու ուղեգիր են ձեռք բերել առաջին երեք, մինչեւ 14 եւ 16 տարեկանների խմբերում՝ առաջին երկու տեղեր զբաղեցրած շախմատիստները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59