Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում

28.02.2018

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Մարտունի քաղաք, որտեղ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Մարտունու քաղաքապետը մարզպետին ներկայացրեց անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը և ընթացիկ տարվա առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար և հավելեց, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված և իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի գործարարների շրջանում, այլև միջազգային կազմակերպություններում։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, Մարտունիում տուրիզմի զարգացման հնարավոր տարբերակների և դրանց կյանքի կոչման առանձնահատկությունների մասին:
Հանդիպման երկրորդ կանգառը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում էր, որտեղ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը մարզպետին ներկայացրեց կազմակերպության 22 տարվա գործունեությունը, առանձնացնելով ձեռքբերումները և առաջիկա անելիքները: Կարեն Բոթոյանը եղավ ՀԿ-ի կողմից ստեղծված «Իղձ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ   արտարդրության և գունավոր տպագրության միջոցով  բարելավվում է հաշմանադմություն ունեցող անձնանց զբաղվածության խնդիրը։ 2017 թվականից այս ձեռնարկությունը Հայաստանում առաջին անգամ սկսել է արտադրել նաև լուսանդրադարձիչ հագուստ, աքսեսուարներ, արտահագուստ, որոնց իրացման համար կազմակերպությունը գտնում է նաև համապատասխան շուկա։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեռնարկության գործունեությանը։
Շրջելով Մարտունու բժշկական կենտրոնում մարզպետ Կարեն Բոթոյանը եղավ նաև հիվանդասենյակներում, վիրասրահներում և մանկական բաժանմունքում, որտեղ բոլորովին վերջերս վերանորոգվել էր մարտունեցի բարերարների աջակցությամբ, ապահովվել վիրահատական ժամանակակից սարքավորումներով և գույքով: Բուժանձնակազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում ի թիվս այլ թեմաների , քննարկվեց նաև առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր:  Մարզի ղեկավարը հորդորեց շարունակական քայլեր ձեռնարկել անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և սպասարկման որակը էլ ավելի բարելավելու ուղղությամբ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:03:27