Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում անցկացվել է բռնցքամարտի մարզային առաջնություն

27.02.2018

Ի կատարումն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2018 թվականի փետրվարի 5-ի թիվ 31 որոշման, փետրվարի 25-ին Ճամբարակ քաղաքում անցկացվել է 2004-2005 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն, նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: Մրցաշարի գլխավոր մրցավար Մարատ Կարոյանի տեղեկացմամբ առաջնությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Սեւան, Գավառ քաղաքների, Լիճք, Կարմիրգյուղ, Նորատուս գյուղական համայնքների կամ մարզադպրոցների հավաքական թիմերը: 19 քաշային կարգերում հանդես են եկել 58 պատանի բռնցքամարտիկներ: Ըստ քաշային կարգերի հաղթող են ճանաչվել Ճամբարակի թիմը ներկայացնող Սուրեն Սարգսյանը, Սմբատ Նազարյանը եւ Կարեն Հարությունյանը, Լիճքի թիմը ներկայացնող Սամվել Ավետիսյանը եւ Արմեն Դավթյանը, Սեւանի թիմը ներկայացնող Անդրանիկ Մարգարյանը, Դավիթ Գալստյանը, Նարեկ Ավետիսյանը, Լեւոն Կիրակոսյանը, Մաքսիմ Գասպարյանը, Գավառ քաղաքը ներկայացնող Արթուր Գոհարյանը եւ Կարապետ Բալագոզյանը:Առաջին մրցանակին արժանացել են Մարտունու մարզադպրոցի մարզիկներ՝ Նարեկ Զախարյանը, Վրեժ Հարությունյանը, Արսեն Ղարիբյանը, Մուշեղ Ֆարմանյանը, Գոռ Խաչատրյանը, Էրիկ Ազիզյանը, Էրիկ Բաղդասարյանը:Հաղթողներից եւ մրցանակակիրներից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որը 2018 թվականի մարտի 22-29-ին Երեւանում կմասնակցի Հայաստանի պատանիների բռնցքամարտի առաջնությանը: Հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի պատվոգրերով եւ հուշամեդալներով, մարզիչները եւ մրցավարները՝ հուշանվերներով: Առաջնությունն անցկացվել է Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի հովանավորությամբ: Առաջնության մասնակիցներին նվերներ է հանձնել նաեւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Կարապետյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15