Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը

23.02.2018

 Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոնը հիմնանորոգումից եւ վերազինումից հետո շահագործման է հանձնվել 2015 թվականի դեկտեմբերին: Հասատությունը տեխնիկապես վերազինվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով եւ ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպոթւյան հետ համագործակցությամբ: Ծրագրի արդյունավետությունը դիտարկելու համար Ճամբարակի առողջության կենտրոն էին այցելել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդատու Տաիկի Կոունոն եւ ՙՎորլդ Վիժն Հայսատան կազմակերպության ներկայացուցիչները: Այցի ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը տեղեկացրեց, որ առողջության կենտրոնի շահագործումից հետո հաստատությունը մոտ 25 տոկոս աճ է արձանագրել մատուցվող ծառայությունների բոլոր ուղղություններում:ՙՄեր հաստատության հիմնանորոգման եւ վերազինման ծրագրի արդյունքում, որը եղավ պետական ներդրումներով եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, մենք շարունակ աճ ենք արձանագրում բուժծառայությունների մատուցման բոլոր ուղղություններում: Այսպես, 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ մոտ 20 տոկոսով աճել են ծնունդները, բարդ վիրահատություններն ավելացել են 30 դեպքով, իսկ վճարովի ծառայությունների ծավալն ավելացել է 3 միլիոն դրամով:Տարեկան կատարվում է մինչեւ 26 հազար լաբորատոր եւ ավելի քան 600 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն: Հաստատության հագեցումը նորագույն բուժսարքավորումներով ամբողջապես նպաստեց, որպեսզի մեր աշխատանքները լինեն ավելի արդյունավետ, բնակչությանը մատուցվող բուժսպասարկումը՝ որակյալ: 48 տեսակի նորագույն բուժսարքավորումները շատ կողմերով են նպաստել, որպեսզի մեր տարածքի բնակչությունը կարողանա ախտորոշման պատասխանը եւ բուժումը ստանալ տեղում եւ առողջական տարբեր խնդիրներով չդիմի մայրաքաղաքի կամ մարզի այլ քաղաքների բուժհաստատություններ: Բոլոր սարքավորումներն օգտագործվում են նպատակային ՚,-ներկայացրեց բուժհաստատության տնօրենը: Դիտարկումից հետո Տաիկի Կոունոն իր գոհունակությունը հայտնեց դիտարկման արդյունքներից:ՙՄենք ուրախ ենք, որ մեր կառավարության տրամադրած միջոցները միանգամայն նպատակային ու ամբողջությամբ են օգտագործվում՝ նպաստելով բուժծառայությունների որակի բարելավմանը: Անկեղծ ասած, մենք տպավորված ենք մեր դիտարկման արդյունքներից եւ այս հաստատության հետ աջակցության ծրագրերը շարունակելու ցանկություն ունենք՚,- նշեց Տաիկի Կոունոն:
Հանդիպման ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը հյուրերի ուշադրությանը ներկայացրեց երկու հրատապ խնդիր, որոնց լուծման դեպքում բուժհաստատությունում աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կունենան:ՙՈրքան էլ որ մենք զինված ենք ժամանակակից բուժսարքավորումներով, այդուհանդերձ, արդի բժշկության պահանջներն իրենց պայմանները թելադրում են: Հիմա մենք կարիք ունենք լապորոսկոպիկ վիրահատությունների համար համապատասխան սարքավորում ձեռք բերելու: Շատ ենք կարեւորում նաեւ ծանր դեպքերի համար հատուկ շտապօգնության մեքենայի ձեռքբերումը: Եթե աջակցության ծրագրերը կշարունակվեն, ցանկալի կլինի մեզ աջակցություն ստանալ հենց նշված ուղղություններում՚,-նշեց Արմենակ Մելքումյանը: Տաիկի Կոունոն, ի պատասխան տնօրենի հարցադրման, խոստացավ խնդիրը ներկայացնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ուշադրությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:25:48