Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ քննարկում երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին

19.02.2018

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի վերաբերյալ: Այն անցկացվեց ,,Երեխաների պաշտպանության ցանց,, իրավաբանական անձանց միություն կազմակերպության կողմից: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասնագետներ, ոստիկանության ընտանիքի կանանց երեխաների հարցերով բաժինների, Գավառի ԽՀՀ-ից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ։
,, Խնամատար ընտանիքների ծրագիրը ձևավորումից հետո առաջին անգամ և շուրջ 10 տարի շատ արդյունավետորեն գործել է Գեղարքունիքի մարզում, որի արդյունքում Գավառի մանկատնից երեխաներ են տեղավորվել և խնամվել այդ ընտանիքներում: Մենք ունենք այդ փորձը և ողջունում ենք հերթական և շատ կարևոր ծրագրի մուտքը, քանզի այն ևս միտված է ոչ ընտանեկան միջավայրում գտնվող երեխաներին ընտանեկան միջավայրին մոտեցնելուն և նման միջավայրում նրանց մեծացնելու գործընթացին,,- բացման խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը:
Հետազոտությունն իրականացվել է ,,Երեխաների պաշտպանության ցանցի,, և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացված ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խնամատար, խնամակալ և որդեգիր ընտանիքներին մատուցվող սոցիալական ծառայությունների բարելավումը՝ դրանով իսկ նպաստելով ընտանեկան այլընտրանքային խնամքի մոդելների զարգացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03