Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծանրամարտի մարզային առաջնությունում աչքի են ընկել սևանցի մարզիկները

19.02.2018

Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացել է Գեղարքունիքի մարզի 2004-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնությունը, որին մասնակցել են Մարտունի եւ Սևան քաղաքների մարզադպրոցների, Հայրավանքի եւ Վերին Գետաշենի թիմերում ընդգրկված մարզիկները: Առաջնությունն անցկացվել է անհատական կարգով, 10 քաշային կարգերում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ երկամարտի արդյունքներով 30 կիլոգրամ քաշային կարգում հաղթել է Հայրավանքի թիմը ներկայացնող Խաչիկ Թադեւոսյանը՝ ցույց տալով 55 կիլոգրամ արդյունք, 34 կլիոգրամ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Խաչիկ Մեսրոպյանը՝ ցույց տալով 61 կլիոգրամ արդյունք: 38, 42, 46, 50, 56, 62, 69,77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթանակ են գրանցել Սևանի մարզադպրոցի սաները: 38 կգ քաշային կարգում առաջին մրցանակը բաժին է հասել Մայիս Աբրահամյանին, ով բարձրացրել է 85 կգ, 42կգ քաշային կարգում՝ Հովհաննես Հովհաննիսյանին , ով ցույց է տվել 100 կգ արդյունք, 46 կգ քաշային կարգում՝ Գագիկ Մարտիրոսյանին՝ 74կգ արդյունքով, 50կգ քաշային կարգում՝ Գագիկ Ղազարյանին՝ 117 կգ արդյունքով, 56 կգ քաշային կարգում՝ Սամվել Երվանդյանին՝ 126կգ արդյունքով, 62 կգ քաշային կարգում՝ Ռոբերտ Քոչարյանին` 172կգ արդյունքով, 69կգ քաշային կարգում՝ Կարեն Խաչատրյանին՝ 177կգ արդյունքով, 77կգ քաշային կարգում՝ Վահե Հարությունյանին` 150կգ արդյունքով: 56 եւ 77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթողներին հավասար արդյունքներ են ցույց տվել վերինգետաշենցի ծանրորդներ Արման Գեւորգյանը եւ Էդիկ Գալստյանը:Առաջնության լավագույն ծանրորդ է ճանաչվել Կարեն Խաչատրյանը՝ 177 կիլոգրամ արդյունքով: Հաղթողները եւ մրցանակային տեղեր գրաված ծանրորդները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով եւ մեդալներով:
Հաղթողներից ձեւավարված Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի հավաքական թիմը մարտ ամսին կմասնակցի առաջնության հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28