Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը

12.02.2018

Գեղարքունիքի մարզպետի 2018թվականի հունվարի 25-ի 18-Ա որոշմամբ մարզի համայնքներում կազմակերպվել և անցկացվել է վոլեյբոլի մարզային առաջնություն, նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի տեղեկացմամբ առաջնության տարածքային փուլը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը,որին մասնակցել է 17 թիմ:Թիմերի կազմերում հանդես են եկել 20 տարեկանից բարձր մարզիկներ: Փետրվարի 9-ին Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացել է վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված Ակունք, Գեղարքունիք, Սևան և Մարտունի համայնքների հավաքական թիմերը: Մասնակիցները հաղթողի կոչումը վիճարկել են շրջանաձեւ մրցակարգով: Մրցանակային առաջին տեղը գրավել և Գեղարքունիքի մարզպետի գավաթին է արժանացել Գեղարքունիք գյուղի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ակունքի, երրորդ տեղը՝ Սեւանի թիմը, որոնք նույնպես պարգևատրվել են փոքր գավաթներով:Հաղթող թիմերը պարգեւատվել են նաև պատվոգրերով և հավաստագրերով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55