Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցներում տնտեսված միջոցներով կատարվել են վերանորոգման աշխատանքներ

06.02.2018

Գեղարքունիքի մարզի կրթական 14 հաստատություններ իրենց տնտեսած միջոցների հաշվին 2017 թվականի ընթացքում դպրոցներում իրականացրել են հիմնանորոգման տարաբնույթ աշխատանքներ, լուծում տալով մի շարք կարևորագույն խնդիրների: ,,2017 թվականի ընթացքում մարզի մի քանի դպրոցների տնօրեններ դիմեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հիմնանորոգման կարևորագույն ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով: Մարզպետն ընդառաջեց, դպրոցների կողմից հայտարարվեց մրցույթ, այնուհետև մեկնարկեցին շինարարական աշխատանքները:Թվարկված բոլոր հաստատություններում աշխատանքները ավարտվել են տարեվերջին և արդյունքում ունենք արտաքին միջավայրից պահպանված կառույցներ և վերանորոգված սանհանգույցներ,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: 6 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել են Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի սանհանգույցները, 7 միլիոնով՝ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնանորոգվել է սպորտդահլիճի հատակը եւ կատարվել շենքի եզրագծի ասֆալտապատում, Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում 2,1 միլիոն դրամով լուծվել է ճաշարանի ջրի խնդիրը, տեղադրվել մետաղապլաստե դուռ եւ պատուհաններ: Ամենաշատ գումարը տնտեսվել է Զովաբերի միջնակարգ դպրոցում, 12 միլիոն դրամով իրականացվել են սանհանգույցների եւ միջանցքի հատակի վերանորոգման, սեպտիկ հորի կառուցման աշխատանքներ: Տնտեսված 8 միլիոն դրամի հաշվին Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղադրվել են նոր պատուհաններ, իսկ Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցում 4 միլիոն դրամով նորոգվել է տանիքը եւ 1 դասասենյակ: 6 միլիոնի հաշվին դասասենյակներ են վերանարոգվել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում: Ծակքարի միջնակարգ դպրոցում 9 միլիոնով կառուցվել է կաթսայատուն, Վարդենիսի թիվ 2-ում՝ 10 միլիոնով կատարվել ներքին հարդարում: Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում տնտեսված 5 միլիոնով ճաշարան եւ ուսուցչանոց են վերանորոգել, 4 միլիոնով սանհանգույցներ են հիմնանորոգվել Ակունքի միջնակարգ դպրոցում: Նորակերտի միջնակարգ դպրոցում 3 եւ Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցում 5 միլիոն դրամով տեղադրվել են նոր պատուհաններ: Իր տնտեսած 10 մլն էլ Կարճաղբյուրի միջնակարգը ներդրել է տանիքի եւ ճաշարանի վերանորոգման համար, անցկացվել ջրամատակարարման համակարգ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 12:35:45