Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
06.02.2018

Փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 26 քաղաքացիներից 16-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիներից 5-ը դիմեցին աշխատանքի տեղավորման,1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 2 քաղաքացի՝ անձնական բնույթի հարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում հաշվառված մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: