Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղ քամին վնաս է պատճառել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքին

01.02.2018

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում այսօր առավոտյան վայրկյանների տևողությամբ պտտահողմը պոկել է դպրոցի տանիքի զգալի հատվածի թիթեղները , կոտրել պատուհանների ապակիներ, վնասել դպրոցի բակում կայանված երկու ավտոմեքենա: Դպրոցի 230 աշակերտներն անմիջապես տարհանվել են, բարեբախտաբար մարդկային վնաս չի գրանցվել: ,, Ժամը 9 անց 35-ի սահմաններում լսեցի աղմուկ, մտածեցի թե երկրաշարժ է, դուրս եկա, արդեն 3 մասնաշենքի ձեռնահարկերը պտտահողմը պոկել, բակ էր նետել: Վնասվել են դպրոցի դահլիճի, համակարգչային դասասենյակի և տնօրենի աշխատասենյակի եվրոպատուհաններ, ջեռուցման համակարգի մարտկոցներ: Բարեբախտաբար ոչ մի երեխայի վնաս չի եղել,,- ներկայացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանը :
Դպրոցում աշխատող համայնքային հանձնաժողովն արդեն չափում ու հաշվարկում է քամու հասցրած վնասի չափերը: ,, Ամբողջությամբ վնասվել է մի մասնաշենքի տանիքը, պոկել թիթեղները, մասնակիորեն՝ 2 մասնաշենքի պատուհանները և ազբոշիֆերյա ծածկույթի մի մասը: Համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովը տեղում աշխատում է, ճշգրտում են վնասի չափերը, և վերջնական արդյունքները հանձնաժողովի ստորագրությամբ կներկայացվի համապատասխան մարմիններին՝հետագա գործառույթները կազմակերպելու համար,, - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Խաչիկ Բուդումյանը:
Քամին դեռևս չի հանդարտվել, բայց սահմանազատման աշխատանքներ են փորձում սկսել Մարտունու փրկարարները: Աշխատանքների զգալի մաս էլ բաժին է հասնում շինարարներին: ,, Սահմանափակում ենք տվյալ տարածքի մուտքը և ելքը, իսկ որ հատվածը վտանգ է ներկայացնում, մեր հնարավորությունների և գործառույթների սահմաններում կատարում ենք ապամոնտաժում,,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ԳՄՓՎ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավար Արթուր Ալեքսանյանը:
Ըստ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դպրոցում դաս չի լինի նաև փետրվարի 2-ին: Իսկ հանգստյան օրերին կմաքրվեն վնասված հատվածները՝ երկուշաբթի օրը դասերը վերսկսելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59