Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ
27.01.2018

Հարգելի հայրենակիցներ
Պատմական ու անշրջելի հաղթանակներ կերտած Հայոց բանակը վստահորեն շարունակում է ապահովել մեր հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը՝ անառիկ պահելով Հայաստանի ու Արցախի սահմանները թշնամու յուրաքանչյուր ոտնձգությունից:
Հայոց բանակի պատմությունը , 26 տարիների ընթացքում, հերոսական ճանապարհի պատմություն է, որը կերտել ու կերտում են մեր ժողովրդի լավագույն զավակներն իրենց կյանքի ու արյան, մտքի ու ջանքերի գնով՝ շունչ ու ոգի տալով համայն հայության դարավոր երազանքներին ու նպատակներին: Հայոց բանակի յուրաքանչյուր սպայի ու զինվորի քաջարի կամքով է միայն կանգուն մեր հայրենիքը, անպարտ ու հզոր, լուսավոր գալիքների հանդեպ հավատով լի:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կայացման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում համահայկական նորանոր հաղթանակներ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան