Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոգեկոչման ցերեկույթ` Հայոց բանակի տարեդարձի առթիվ

25.01.2018

ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված  ՀՀ  ԶՈւ 3-րդ բանայաին կորպուսի սպա, սակրավոր, 2013 թվականի հոկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհված և հետմահու ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին: Արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները ,  ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ: Ցերեկույթը մեկնարկեց Գեորգի Մնացականյանի մասին պատմող ,, Արծվաքարցի արծիվը,, ֆիլմի ցուցադրությամբ, որում ներկայացվեց Գեորգի անհատը և զինվորականը: ,, Մեն այսօր և հուզված ենք և հպարտ: Հպարտ ենք, քանի որ ունենք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս տղաներ, ինչպիսին որ Գեորգին էր, բայց միևնույն ժամանակ տխուր ենք, քանի որ նրանք այլևս մեր կողքին չեն: Գեորգին իր կյանքը տվեց հանուն խաղաղության, հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության, որպեսզի այսօր իր ծառայակից ընկերներն ու հարազատները ապրեն, արարեն ու շենացնեն Հայաստան երկիրը: Ես իմ խոնարհումն եմ բերում Գեորգիի անմար հիշատակին և իմ երախտագիտությունը հայտնում նրա ծնողներին՝ Գագիկին և Անահիտին՝ հերոս զավակ ծնելու, սնելու և դաստիարակելու համար,,-իր շնորհակալական խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Արծվաքարցի հերոս Գեորգի Մնացականյանին ուղղված հիշատակի և ոգեկոչման խոսքերով հանդես եկան նաև զինվորականները, մանկավարժներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները:  ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանարի տեղակալ Հայկ Պետրոսյանը ընթերցեց կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի երախտիքի խոսքը և նրա կողմից շնորհակալագիր հանձնեց Գեորգիի ծնողներին: ,,Այսօրինակ միջոցառումները մեզ սփոփում են, թարմացնում որդուս մասին հուշերը, որոնց շնորհիվ մենք տևական ժամանակ հպարտության զգացողություն ենք ապրում,, - իր խոսքում նշեց Գագիկ Մնացականյանը: Ոգեկոչման ցերեկույթը եզրափակվեց Գավառի մշակութային հաստատությունների սաների երաժշտական կատարումներով: Օրվա առթիվ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի Գեղարքունիքի մարզը ներկայացնող   5 զինծառայողներ ստացան կարճատև արձակուրդ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39