Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի մանկատունը ձյուն մաքրող տեխնիկա նվեր ստացավ

16.01.2018

Գավառ քաղաքի մանկատունը Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ եւ Լանջաղբյուր գյուղերի համայնքապետարանների աջակցությամբ ապահովվեց ձյուն մաքրող տեխնիկայով: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի տեղեկացմամբ, ձյուն մարքրող տեխնիկան անչափ պահանջված էր հաստատության համար, քանի որ ձմռան ամիսներին տարածքում ձյան կուտակումները խանգարում էին անցուդարձին, իսկ ձյան մաքրման աշխատանքները կապված էին զանազան դժվարությունների հետ: ,,Վերջերս մանկատուն այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մեր կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առաջնահերթ խնդիր համարեցինք ձյուն մաքրող տեխնիկայի ձեռքբերումը՝ նկատի ունենալով նախորդ տարիների ձմռան ժամանակահատվածում առաջացած դժվարությունները: Շատ կարճ ժամանակ անց, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի հորդորին, Կարմիրգյուղի, Լանջաղբյուրի, Գանձակի եւ Սարուխանի համայնքապետարանները իրենց միջոցների հաշվին լուծեցին խնդիրը՝ գնելով եւ մանկատանը հանձնելով նորագույն տեխնիկան: Այսուհետ արդեն ձյան առատ տեղումները մեր հաստատության տարածքում դժվարանցանելի վիճակ չեն առաջացնի, իսկ ձյան կուտակումները կհեռացվեն ժամանակին եւ առանց դժվարության: Սկսվող տարում մենք շատ անհրաժեշտ ու կարեւոր նվիրատվություն ենք ստացել՚,-նշեց մանկատան տնօրենը: Գանձակի, Սարուխանի, Կարմիրգյուղի եւ Լանջաղբյուրի համայնքապետարանների ներկայացուցիչները նվերը հանձնելուց հետո մանկատան տնօրենի ուղեկցությամբ շրջեցին հաստատությունում, ծանոթացան մանկատան սաների կենցաղային պայմաններին ու առօրյային՝ ցանկություն հայտնելով մինչեւ տարեվերջ եւս մեկ բարեգործական ծրագրով հանդես գալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:28:56