Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաչե Չիլինգարյանի աճյունն ամփոփվեց հայրենի Շողակաթ գյուղում

10.01.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում կսկիծով ու երախտագիտությամբ հավերժություն ճանապահեցին մարտական դիրքում հակառակորդի կրակոցից 2018 թվականի հունվարի 7-ին զոհված Հայոց բանակի կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանին: Արարողությանը ներկա էին պաշտպանության բանակի զորամասի հրամանատարությունը, մարտական ընկերները, ՀՀ Զու բարձրաստիճան պաշտոնյանյաներն ու զինվորականները, Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը՝ մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորությամբ, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:ՙՎաչե Չիլինգարյանը, չնայած իր երիտասարդ ու ծաղկուն տարիքին, հասցրեց անմահանալ բոլորիս սրտերում իր անօրինակ սխրանքով, պարտաճանաչությամբ ու հայրենասիրությամբ: Այսուհետ նա կլինի երկնային փառքի բարձունքներում եւ հայ սերունդների հիշողության մեջ՚,-ոգեկոչման խոսք հնչեցրեց Տեր-Պսակ քահանան:
Հերոսի աճյունը հողին հանձնվեց զինվորական կարգով: ՙՎաչե Նվերի Չիլինգարյանը մեր պարտաճանաչ, խիզախ ու անձնվեր զինվորներից էր, ով զոհվեց մարտական հանձնարարություն կատարելիս եւ ընդմիշտ մնաց մեր հուշերում: Բոլորս անասելի վիշտ ու կսկիծ ենք ապրում մեր մարտական ընկեր, կրտսեր սերժանտ Վաչեի համար՝ երդվելով շարունակել այն սուրբ գործը, հանուն որի ընկավ նա՚,-հրաժեշտի խոսքում նշեց Պաշտպանության բանակի զորամասի հրամանատարի քաղգծով տեղակալ Արմեն Մկրտչյանը: Վերջինս ընթերցեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ ԱՀ ՊԲ զորամասի կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանին հետմահու ՙՄարտական ծառայության համար՚ մեդալով պարգեւատրելու մասին: Պարգեւը հերոսի ծնող Նվեր Չիլինգարյանին անձամբ հանձնեց Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36