Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

08.01.2018

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել Գավառի, Մարտունու և Վարդենիսի զինվորական կոմիսարիատներից: Վարդենիսի զինկոմիսարիատում նորակոչիկներին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Մարտունու զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Զինկոմիսարիատներում, նորակոչիկների վերջին բուժզննությունից հետո, կազմակերպվել է զրույց՝ բանակային կյանքի վերաբերյալ: Ապա նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում մասնակցել նորակոչիկների օրհնության կարգին և ճանապարհվել Հայոց բանակ:,,Նորակոչիկներն այսօր կայցելեն Ծիծեռնակաբերդ, Հայաստանի պատմության պետական թանգարան եւ Մատենադարան, իսկ հունվարի 9-ին վիճակահանությամբ կմեկնեն համապատասխան զորամասեր,,- տղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը: Հաջորդ զորակոչը մարզում կկայանա հունվարի 15-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28