Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողություն

06.01.2018

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Ճրագալույցի ավարտին բազմաթիվ հավատավորներ եկեղեցուց տուն տարան վառված ճրագներ, որպես Աստվածային լույս եւ Մայր եկեղեցու օրհնություն: Սուրբ Ծննդյան արարողությունը, Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, շարունակվեց հունվարի 6-ին՝ Ջրօրհնեքի կարգով, որի ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հավատավոր բազմության համար ընթերցեց Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հայրապետական պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ , մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հավատավորներ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն իր խոսքում հավատավոր ժողովրդին մաղթեց խաղաղություն, առողջություն, հույս, հավատ ու սեր, Հայոց հողին՝ ամրություն ու զորություն:Հավատավորները Մայր եկեղեցուց տուն տարան Օրհնված ջուրը: Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորությունը ստանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04