Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2017

Հարգելի հայրենակիցներ
Մենք պատմության գիրկն ենք ճանապարհում հերթական տարին, որի ընթացքում մեր երկիրը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ապրեց խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում՝ հնարավորություններ ձեռք բերելով հետագա զարգացման և հզորացման համար: Արարչագործության ու խաղաղության տարի ապրեց նաև մեր մարզը՝ արձանագրելով մի շարք ձեռքբերումներ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:Ամենանշանակալի ձեռքբերումը, թերեւս, Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործումն էր, որով Գեղարքունիքի մարզը ճանապարհատրանսպորտային հաղորդակցության մեծ նշանակություն ձեռք բերեց Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև՝ տնտեսական կապերի ամրապնդման ու աշխուժացման մեծ հնարավորություններ: Լուրջ ձեռքբերում է համարվում նաև մարզում միջհամայնքային և միջպետական ճանապարհների հիմանորոգումը պետական միջոցների հաշվին, որտեղ կատարված ներդրումները արդյունավետորեն ծառայելու են մեր երկրի տնտեսության զարգացման կարիքներին:
Սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրեր իրականացվեցին գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, արտաքին կապերի և այլ ոլորտներում: Գրանցված ձեռքբերումները հուսալի հիմք են՝ եկող տարում նոր եռանդով ու հոգատարությամբ հայրենաշինությանը զարկ տալու համար: Իսկ 2018 թվականին մեզ սպասում են նոր կարևորագույն ձեռնարկներ, կենսական նշանակության ծրագրերի իրականացում ամենատարբեր ուղղություններում:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու ապահով հայրենիք, անձնական ու համազգային նպատակների իրականացում:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25