Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն Ամանորին ընդառաջ այցելեց բազմազավակ ընտանիքին

30.12.2017

Ամամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գեղհովիտ գյուղում այցելեց Բոզոյանների բազմազավակ ընտանիքին՝ հանձնելով տոնական նվերներ եւ դրամական օժանդակություն: Կարեն Բոթոյանը շնորհավորեց ինը երեխա ծնած, սնած եւ դաստիարակած ծնողներին՝Խաչիկ Բոզոյանին եւ Հասմիկ Սահակյանին ու նրանց զավակներին՝ մաղթելով հաջող, խաղաղ ու առատ 2018 թվական:ՙԱյսքան երեխաներ ունենալը մեր ազգի ընդհանուր հարստությունն է: Նրանք են մեր վաղվա մայրերն ու զինվորները, որոնց այսօրվա ու վաղվա խնամքը, դաստիարակությունը բոլորիս է պարտավորեցնում: Այսօր ես հյուր եմ եկել ամանորյա նվերներով, որ Նոր տարին դիմավորեք ավելի ուրախ տրամադրությամբ, բայց ձեր դժվարությունները հաղթահարելու համար կփորձենք ցուցաբերել աջակցություն մեր հնարավորության սահմաններում: Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ցանկանում խաղաղ երկինք, ուրախ տրամադրություն, անհոգ կյանք՚,-ասաց մարզպետ Կարեն Բոթոյանը:
ՙԲոլորովին անակնկալ այց էր մեզ համար, որը վերածվեց տոնի թե՜ մեր, թե՜ երեխաների համար: Պարոն Բոթոյանը երեխաներիս հանձնեց նվերներ՝ սննդի, խաղալիքների եւ դրամի տեսքով: Մենք անչափ շնորհակալ ենք մարզի ղեկավարից: Իսկական Նոր տարի եկավ մեզ համար: Տա Աստված, որ ողջ տարին այսպես առատ գնա, տասերորդ երեխան էլ լույս աշխարհ կբերեմ, որ մեր ազգն ավելի հարստանա՚,- նշեց Հասմիկ Սահակյանը:
Ինչպես ներկայացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, բազմազավակ ընտանիքի հայրը՝ Խաչիկը, ծնվել է 1969 թվականին, մայրը՝ Հասմիկը՝ 1981 թվականին: Նրանց առաջնեկը՝ Զառան, ծնվել է 1999 թվականին, երկրորդը՝ Կարենը՝ 2001, Մերին՝ 2003, Զարինեն՝ 2005, Վաղարշակը՝ 2007, Նարեկը՝ 2008, Նարինեն՝ 2009, Հակոբը՝ 2012 թվականներին: Վերջին երեխան՝ Անին, լույս աշխարհ է եկել 2017 թվականի հունվարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06