Նորություններ
Ամփոփվեցին ,,Լավագույն զարդարված քաղաք,, և ,,Լավագույն զարդարված գյուղ,, անվանակարգերում հայտարարված մրցույթի արդյունքները
27.12.2017

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ ստեղծված «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան էին ներկայացրել զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկեց հայտերը, ապա անցկացվեց փակ գաղտնի քվերակություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վարդենիս քաղաքը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝ Լճաշեն համայնքը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։