Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բալոյանն այցելեց Գավառի մանկատան սաներին

25.12.2017

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գավառի մանկատան սաներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Արա Բաբլոյանը ողջունեց մանկատան սաներին, դաստիարակներին ու մանկավարժներին, շրջայց կատարեց հաստատության շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին եւ առօրյային, ապա ամանորյա նվերներ հանձնեց մանկատան 49 սաներին:ՀՀ ԱԺ նախագահը սեղանի թենիսի խաղատախտակի մոտ խաղի հրավիրեց մանկատան սաներին՝ ստուգելով երեխաների խաղային պատրաստվածությունը եւ ստեղծելով աշխույժ մթնոլորտ խաղասրահում:Ապա դահլիճում մանկատան սաների մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին եւ Սուրբ ծմննդյան տոներին նվիրված հանդես: Հանդես գալով բացման ու ողջույնի խոսքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը թվարկեց այն ձեռքբերումները, որոնք հաստատությունն ունեցել է 2017 թվականի ընթացքում:ՙԱմենակարեւոր ձեռքբերումն այն է, որ տարվա ընթացքում մեր բոլոր սաներն ունեցել են առողջ ապրելակերպ, առանց բացթողումների անցկացրել կրթադաստիարակչական շրջանը: Վերջին 4 տարիների ընթացքում, արձագանքելով մանկատների բեռնաթափման պետական ծրագրին, մենք ընտանիքներ ենք վերադարձել 25 սանի, որոնցից 18-ը վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ, մնացածները որդեգրվել են կամ վերցվել խնամատարության: Այս տարի ունեցել ենք 7 շրջանավարտ՝3 աղջիկ եւ 4 տղա: Երեք աղջիկներից երկուսը վերադարձել են կենսաբանական ընտանիքիներ, իսկ մեկը խնամակալության է վերցվել Էջմիածնի համապատասխան հասատությունում եւ ուսանում է մայրաքաղաքի պետական բժշկական քոլեջում: 4 տղաներից երկուսը 2018 թվականի հունվարին զորակոչվելու են Հայոց բանակ, որոնցից մեկն արդեն ՀՀ ՊՆ ՙԵս եմ՚ ծրագրում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Մենք շատ ակնկալիքներ ունենք 2018 թվականից՚,-նշեց մանկատան տնօրենը: Ապա մանկատան սաները պատվավոր հյուրերին ողջունեցին ամանօրյա համերգային ծրագրով եւ թատերական ներկայացումով: Ծրագիրն ավարտվեց պարով, որի մեջ մանկատան սաները ներքաշեցին նաեւ ՀՀ Աժ նախագահին եւ մյուս հյուրերին:ՙՍիրելի երեխանե՜ր, բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն ու երջանկություն: Թող գալիք տարին ավետի ձեր երազանքների իրականացման սկիզբը՚,-հրաժեշտի խոսքերով մանկատան սաներին դիմեց Արա Բաբլոյանը: Մանկատան տնօրենի հավաստամբ՝ մանկատան սաներն Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշելու են տոնական բազմաբովանդակ եւ հագեցած ծրագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28