Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
05.12.2017

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 50 քաղաքացիներից 40-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիները՝ աշխատանքի տեղավորման, պետական աջակցության շրջանակներում բուժում կազմակերպելու, նպաստառուների համակարգում ի հայտ եկած իրենց խնդիրների, բնակարանային, կոմունալ և կենցաղային այլ բնույթի հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը բավարարվեց տեղում, մնացած դիմումներին գրավոր պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: