Նորություններ
Մարզպետ Կարեն Բոթոյանը ներկայացրեց Վարդենիսի նորընտիր համայնքի ղեկավար Արամ Հարությունյանին
13.11.2017

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավար Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, հույս հայտնելով, որ նա ղեկավարման իր փորձով կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից համայնք դարձնել: մարզպետը նաև հաջողություններ մաղթեց Արամ Հարությունյանին՝ բարդ և պատասխանատու աշխատանքում, հավելելով , որ համայնքի նորընտիր ղեկավարի հետ արդեն հասցրել են քննարկել Վարդենիսի զարգացման հեռանկարները, հնարավոր ներդրողներ ներգրավվելու տարբերակները:
Պատասխան խոսքում Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարդենիսցիներին՝ ցուցաբերած վստահության համար, վերահաստատելով Վարդենիսը զարգացող ու օրինակելի համայնք դարձնելու իր վճռականությունը: