Նորություններ
Մարզպետարանի միջամտությամբ լուծվեց ընտանիքի 4 անչափահաս երեխաների հետագա խնամքի խնդիրը
09.11.2017

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ լուծվեց անօգնական մնացած 4 անչափահաս երեխաների հետագա խնամքի խնդիրը, որն առաջացել էր իրենց խնամող միայնակ մոր առողջական վիճակի պատճառով:<<Ընտանիքը Լճաշեն գյուղից է: Միայնակ մայր Նունե Նավասարդյանը, ով խնամում է իր 4 անչափահաս երեխաներին, առողջական վիճակի պատճառով հայտնվել էր հիվանդանոցում եւ ընդունվել ստացիոնար բուժման, իսկ երեխաները հայտնվել էին անօգնական վիճակում: Նրանց որոշակի օգնություն ցուցաբերեց Գեղարքունիքի մարզպետարանը, Լճաշենի գյուղապետարանը, ՀՀ Ոստիկանության Սեւանի բաժանմունքը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Սեւանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Համատեղ ուժերով նրանք հոգացել են երեխաների ժամանակավոր խնամքը, մինչեւ որ մարզպետարանը կարողացել է լուծել երեխաներին խնամքի հատուկ հաստատությունում տեղավորելու խնդիրը>>,-ներկայացրեց Մամիկոն Գալոյանը: