Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստը

07.11.2017

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքերին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալկությունների պետեր, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, նույն վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, Գեղարքունիքի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
<<Մեր նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացը դյուրացնելու համար գնաց պետական հավաստագրերի տրամադրման կարգին, որով հաշմանդամն ինքն է նախօրոք որոշում եւ ընտրում համապատասխան սայլակը կամ սարքը, որի հիման վրա էլ նրան տրվում է պետական հավաստագիրը:Նոր կարգի համաձայն՝ կարիքավորը դիմում է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որտեղ եւ ուսումնասիրվում ու կազմվում են համապատասխան փաստաթղթերը եւ ուղարկվում նախարարություն՝ հավաստագիր տրամադրելու նպատակով:Նախարարությունում եւս ուսումնասիրվում են փաստաթղերը եւ ուղարկվում <<Հանգրվան>>ՊՈԱԿ, որի միջոցով էլ տրամադրվելու են սարքերը:Նոր գործող կարգով ընտրվել է մեկ կառույց, ի տարբերություն նախկինում գործող կարգի, որպեսզի շահառուները հստակ իմանան, թե որտեղից են ձեռք բերելու սայլակները կամ լսողական սարքերը:Հնարավոր է հավաստագիրը եւ սարքը շահառուին հասցնել նաեւ փոստային առաքման միջոցով: Մի խոսքով, արվելու է հնարավորը, որպեսզի այս հարցում անտեղի քաշքշուկներ, դժգոհություններ չառաջանան, որպեսզի շահառուները հնարավորինս իրազեկ լինեն գործող նոր կարգին, որով, կարծում եմ, համակարգում առաջացած խնդիրները կկարգավորվեն մեր համագործակցված աշխատանքի արդյունքում>>,-հայտարարեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Ճամբարակի տարածաշրջանի ՍԱՏԳ կողմից 2017 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ճամբարակի ՍԱՏԳ պետ Ռիտա Հովհաննիսյանը, <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության կողմից 2017 թվականին Գավառ քաղաքում միայնակ ծերերի եւ հաշմանդամների համար իրականացված բարեսիրական ծրագրերի մասին՝ <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական կազմակերպության Գավառի գրասենյակի <<Տնային խնամք միայնակ ծերերին>. ծրագրի ղեկավար Անդրանիկ Եղիազարյանը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը հրահանգեց հանձնաժողովի անդամներին եւ շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ հետեւողական աշխատանք տանել պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամներին սայլակներ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացը նոր գործող կարգի համաձայն իրականացնելու եւ վերահսկելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28