Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

06.11.2017

Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ, Գեղամասար, Գեղաքար,Ծովինար, Ձորագյուղ, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Չկալովկա, Սարուխան, Նորաշեն, Մաքենիս համայնքներում: Համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ տեղի ունեցան 4 խոշորացված՝ Ճամբարակ, Գեղամասար, Վարդենիս, Շողակաթ եւ 1 չխոշորացված՝ Ծովինար համայնքում: Միայն համայնքի ղեկավարի տնտրություններ տեղի ունեցան չխոշորացված Գեղաքար եւ Ձորագյուղ համայնքներում, միայն ավագանու ընտրություններ՝ Մաքենիս, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Մաքենիս, Սարուխան համայնքներում: Գեղարքունիքի մարզի 61 ընտրատեղամասերը փակվեցին ժամը 20-ի դրությամբ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ՏԻՄ ընտրություններն անցել են առանց խախտումների կամ միջադեպերի: Ընտրություններին 45138 ընտրողներից մասնակցել են 25567 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 56,6 տոկոսը:Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է խոշորացված Շողակաթ համայնքում՝ 74,98, իսկ ամենացածր ցուցանիշը՝ Սարուխան համայնքի ավագանու ընտրություններում՝ 20 տոկոս:Գեղամասարում քվեարկել է ընտրողների 66,54, Ճամբարակում՝ 64, 92,Վարդենիսում՝ 62,45, Ձորագյուղում՝37,65, Ծովինարում՝ 41,23, Լճավանում՝ 22,64, Գեղաքարում՝ 65,19, Ախպրաձորում՝ 33,86, Չկալովկայում՝ 41,32, Նորաշենում՝ 51,03,Լճաշենում՝ 42,31 տոկոսը: Նույն աղբյուրների տրամադրած նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը: Այս համայնքում գրանցված 2358 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1768-ը: 889 ձայն շահել է Սուլիկո Շուշանյանը, 850 ձայն՝ Վալենտին Պետրոսյանը: 23 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ճամբարակ խոշորացված համայնքում հաղթել է անկուսակացական Վազգեն Ադամյանը՝ հավաքելով 4349 ձայն: Նրա մրցակից, Ճամբարակի նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանը հավաքել է 1424 ձայն: Վարդենիս խոշորացված համայնքում 4401 ձայնով հաղթել է ՀՀԿ անդամ Արամ Հարությունյանը: Նրա մրցակից, Վարդենիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանի օգտին տրվել է 2119 քվե: Գեղամասար խոշորացված համայնքում հաղթել է ՀՀԿ անդամ, <<Նար-Միլ>> ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը՝ հավաքելով 2078 ձայն: Նրա մրցակից, ՀՀԿ անդամ, նախկին Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գեւորգյանը հավաքել է 1392 ձայն: Գեղաքարի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 67, նրա մրցակից, անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանի օգտին՝ 19 ընտրող: Իրենց պաշտոններում վերընտրվել են Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ղեկավարներ Մհեր Մարտոյանը եւ Լեւիկ Գրիգորյանը, ովքեր մրցակիցներ չունեին: Նրանց օգտին տրված քվեները, զարմանալի զուգադիպությամբ, նույնքան են՝ 1239: Կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները: Ավագանու ընտրված անդամների ցուցակները կհրապարակվեն օրենքով սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:54:15