Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում բացվեց հիմնանորոգված թիվ 3 մանկապարտեզը

01.11.2017

Ճամբարակ քաղաքում 120 նախադպրոցական տարիքի երեխաների առջև իր դռները բացեց հիմնանորոգ և արդիականացված թիվ 3 մանկապարտեզը: Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հունիսից և ավարտվել այս տարվա հոկտեմբերի վերջին: Հիմնանորոգման համար >Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>>կողմից հատկացվել էր 162 միլիոն դրամ:
Մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>>, Ճամբարակի քաղաքապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների տնօրեններ և աշխատակիցներ, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարներ, ծնողներ:
Բացման խոսքով հանդես գալով՝ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը քաղաքի բնակչության և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>> տնօրինությանը,<<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպությանը, շինարարներին, Գեղարքունիքի մարզպետարանին՝ համայնքին նման աջակցություն ցուցաբերելու համար: <<Այս կարեւոր ձեռնարկը մեկ անգամ եւս հասատում է, որ մեր պետությունն առանձնակի մոտեցում է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի հիմնախնդիրներին, անում հնարավորը, որպեսզի բարելավվեն մարդկանց կենսապայմանները: Կարծում եմ, որ առաջիկայում եւս մենք միասին այսօրվա տոնական տրամադրության պես նոր հիշարժան օրեր կնշանավորենք՝ մասնակից լինելով նոր նորոգված կառույցների բացման արարողություններին: Շնորհավորում եմ բոլորիդ այսօրվա կապակցությամբ, ցանկանում, որ մեր երեխաները հասակ առնեն, դաստիարակվեն ու կրթվեն միայն խաղաղ երկնքի տակ>>,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հավաստմամբ՝ մանկապարտեզը գործունեությունը չի դադարեցրել շինարարության ողջ ընթացքում՝ պարապմունքներն անցկացնելով մեկ այլ մանկապարտեզի շենքի տարածքում: <<Մանկապարտեզի շենքը նորոգվել ու արդիականացվել է ամբողջությամբ՝ կտուրով, հատակով, դուռ-լուսամուտներով, սանհանգույցներով, խոհանոցային ու ճաշարանային մասերով, 4 խմբերի համար նախատեսված հանգստի եւ պարապմունքների սենյակներով: Շենքն ունի լոկալ ջեռուցում, նաեւ՝ արեւային ջրատաքացուցիչներ, որի շնորհիվ կազմակերպությունում կրճատվելու են ջեռուցման ու տաք ջրի մատակարարման հետ կապված ծախսերը: Կահավորման համար մեզ նկատելի օժանդակություն է ցույց տվել<<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպությունը: Քաղաքապետարանի միջոցներից ևս կահավորմանը հատկացվել է 1 միլիոն դրամ: Որոշակի օժանդակություն էլ առաջիկայում ցուցաբերելու է <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը>>: Մանկապարտեզը գործելու է շուրջտարյա, ամենաարդաիականացված պայմաններում>>,-նշեց Յուրա Ավալյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06