Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում է Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլված հատվածը

27.10.2017

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով շարունակվում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնող ՙՃամբարակի ՃՇՇՁ՚ ԲԲԸ տնօրեն Արարատ Քոչարյանի տեղեկացմամբ, վերականգնվող փլվածքի երկարությունը 200 մետր է , խորությունը՝ մոտ 15 մետր: Փլվածքի վերականգնման եւ մայրուղու անվտանգության ապահովման համար պետբյուջեից հատկացվել է 98 միլիոն դրամ:Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա օգոստոս ամսից եւ կավարտվեն նոյեմբերի վերջերին: Փլվածքը վերականգնվում է գաբիոնային շարվածքով՝ մետաղական ցանցավանդակների մեջ քարեր լցնելով: Նախատեսված է տեղադրել 4770 հատ գաբիոն, որից 3600-ն արդեն շարված է, կամ՝ կատարված է աշխատանքների մոտ 85 տոկոսը: 200 մետրից 59 մետրը շարվելու է 8 մետր բարձրությամբ եւ 4 մետր լայնությամբ, մնացած 141 մետրը՝ 3,5 մետր բարձրությամբ եւ 3 մետր լայնությամբ: Ցանցավանդակները գործվում են ցինկապատ մետաղալարով: Ըստ շինարարության ղեկավարի, առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55