Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին առողջապահական ոլորտին վերաբերող հարցեր

24.10.2017

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հերթական խորհրդակցությունն  անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Օրակարգում քննարկվեցին մի շարք հրատապ խնդիրներ, որոնց կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, վերջին երկու ամիսների ընթացքում  մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում նկատվում է վճարովի ծառայությունների  աճի  միտումներ:Մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը հրահանգեց բուժհաստատությունների տնօրեններին՝ ամենօրյա ուշադրության ու հսկողության տակ պահել վճարովի ծառայությունների ծավալների աճի  խնդիրը՝ ապահովելով  բավարար ֆինանսական  մուտքեր :

Անդրադառնալով  առողջության առաջնային պահպանման  օղակում իրականացվող սքրինինգային հետազոտությունների ընթացքին՝ Անուշ Պողոսյանը հայտարարեց, որ ներկա դրությամբ մարզի բուժհիմնարկների կողմից բնակչության շրջանում շաքարային դիաբետի հետազոտությունը կատավել է 74 տոկոսով, արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունը՝ 64 տոկոսով:<<Հետազոտությունները 100 եւ ավել տոկոսներով կատարել են Դպրաբակի, Ծովինարի եւ Զոլաքարի բուժամբուլատորիաները, Գեղհովիտի ԱԱՊԿ-ն եւ Ճամբարակի ԱԿ-ն:Իսկ Ծովակի ԱԱՊԿ-ն նախատեսված առաջադրանքը կատարել է 124 տոկոսով: Մինչեւ տարեվերջ դեռեւս բավարար ժամանակ կա, որպեսզի մյուս բուժհաստատությունները եւս կարողանան ամբողջությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները>>,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը, միաժամանակ առաջարկելով  հիվանդանոցային վճարովի ծառայությունների եւ սքրինինգային հետազոտությունների ընթացքին հերթական խորհրդակցությամբ անդրադառնալ նոյեմբերի առաջին կեսից հետո:

Քննարկվեց նաեւ բժշկական թափոնների չեզոքացման խնդիրը, որի շուրջ մարզպետի տեղակալը տվեց հստակ հանձնարարական՝ առաջացած բժշկական թափոնները չեզոքացնել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության հետ, օրենքով սահմանված կարգով:Խորհրդակցության ընթացքում խոսք գնաց նաեւ մարզում <<Պապիլումա>> վիրուսի դեմ իրականացվելիք պատվաստումների ներդրման մասին:Վարչության պետի ներկայացմամբ՝ այս պահին կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Նոր պատվաստանյութի ներդրման  կազմակերպման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ կազմվել է համապատասխան հանձնաժողով : 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28