Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում է համապետական հերթական շաբաթօրյակը

21.10.2017

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում հոկտեմբերի 21-ի վաղ առավոտից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են 537 կազմակերպություն եւ 244 միավոր տեխնիկա, ավելի քան 7000 մարդ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանի ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների ավելի քան վեց հազար աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ: <<Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ ու անտառային տարածքները, աշխատանքներ են տարվում 5 աղբավայրերի փակման ուղղությամբ, որոնցից երկուսը՝ Վարդենիս քաղաքում, երկուսը՝ Ծովինար, 1-ը՝ Լուսակունք գյուղերում:Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր: Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները: Առանձնակի ուշադրություն է դարձվում նախատեսված թվով աղբավայրերի փակման, հանգստյան եւ զբոսաշրջային գոտիներին, մերձակա տարածքների մաքրման աշխատանքներին: Մարզում գույքագրված էր 138 աղբավայր, որից օրինական գործող են 29-ը: Համապետական 2 շաբաթօրյակների ընթացքում մեզ հաջողվել է փակել 95 աղբավայր: Եթե այսօրվա նախատեսված 5 աղբավայրերն էլ փակվում է, ապա առաջիկայում աշխատելու ենք ապօրինի գործող մնացած 9 աղբավայրերի փակման ուղղությամբ,-ներկայացրեց մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկվում են ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի մշտական հանձնաժողովի կողմից, որի անդամներն ամրացված են մարզի 5 տարածաշրջաններին:
Գեղարքունիքում ընթացող համապետական շաբաթօրյակի ընթացքը դրական են գնահատում նաեւ Գավառի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը , Վարդենիսի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, Մարտունու տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը , Ճամբարակի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանըև Սեւանի տարածքի պատասխանատու Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ըստ նրանց մարզի գրեթե բոլոր համայնքներում նկատելի է և զգալի թվով մարդկանց ներգրավվածություն շաբաթօրյակի աշխատանքներին , որոնք ցուցաբերում են և մեծ ակտիվություն և պատասխանատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52